copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:14 06-11-2024

Արթիկում հավանոց են թալանել. տարել են բադեր, հավեր, ճագարներ և ցորեն. shamshyan.com

Հոկտեմբերի 30-ին անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին է դիմել Արթիկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հոկտեմբերի 28-ի ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իրեն պատկանող՝ Արթիկ քաղաքում գտնվող, երկաթյա կոնստրուկցիաներով կառուցված հավանոց և այնտեղից գողություն են կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում տղամարդը հայտնել է, որ հավանոցից գողացել են թվով 15 հատ բադ, 16 հատ հավ, 3 հատ ճագար և մոտ 100 կգ ցորեն՝ իրեն պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Արթիկի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողի կամ գողերի ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել