Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 23:42 09-10-2024

ՌԴ-ն «նվիրված» է «Զանգեզուրի միջանցքն» իրենով անելու գործին. հարցում

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, կրկին քննարկել է, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի թեման։ Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է ակնարկել, որ Հայաստանը պետք է կատարի Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունը, ճանապարհ տրամադրի Սյունիքով։

Այսպիսով, ևս մեկ անգամ ցույց տրվեց, որ ՌԴ-ն Սյունիքը կտրելու և միջանցք բացելու հարցում թիվ մեկ շահառուն է։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ինչո՞ւ է Ռուսաստանը շահագրգռված Զանգեզուրի միջանցքով»։



Հարցվածներից մեկն ասաց. «Ռուսաստանը «նվիրված» է «Զանգեզուրի միջանցքն» իրենով անելու գործին»։

Նշենք, որ չնայած նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը ստորագրած ՌԴ-ն և Ադրբեջանը խախտել են հայտարարության մյուս բոլոր կետերը՝ զավթել Արցախն ու հայաթափել այն, Ռուսաստանը շարունակ պահանջում է Հայաստանից կատարել հայտարարության 9-րդ կետը՝ Սյունիքը կտրող ճանապարհ բացել և ճանապարհի վերահսկողությունը հանձել ռուսներին։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ