copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:55 08-10-2024

Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդարադատության նախարարի հավակնորդ Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է, ասում են՝ նրա գլխավոր մրցակից Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է առաջարկից եւ իրեն առաջադրել ցանկացող Ալեն Սիմոնյանին հայտնել, որ բացարկ է ներկայացնելու` չի ուզում լքել խորհրդարանը: Այնպես որ, թեկնածուները մնացել են Արփի Դավոյանը, որի կարծիքով՝ ինքը վայելում է ՔՊ վարչության մեծամասնության քվեն, եւ Արուսյակ Ջուլհակյանը, որին եւս համոզել են, որ համաձայնի իր թեկնածության առաջադրմանը։ Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել` Վահե Ստեփանյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Մարատ Ալեքսանյան նախարարներից հետո ՔՊ-ական այս կանայք:

Գրել էինք, որ նախորդ նիստին Վահագն Ալեքսանյանն Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունն էր առաջադրել, բայց, ՔՊ-ականների ասելով, Արուսյակը խանդավառված չէ գործադիր տեղափոխվելու հեռանկարից։ Ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում կընտրեն նախարարի թեկնածուին, եթե, իհարկե, Փաշինյանը վերադառնա Մոսկվայից եւ վարչության նիստ անցկացնի: Բնականաբար, Փաշինյանն էլ խանդավառված չէ Արփի Դավոյանի թեկնածությամբ, եւ հնարավոր է վարչությունը որոշի, որ փակ քվեարկությամբ մերժելու են նրան։ Վերնախավի տրամադրություններին հակառակ, Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը։ Ոլորտ, որի ղեկավարի տակ հիմնավոր փորեց, հասավ նրա պաշտոնանկությանը եւ հիմա պատրաստվում է նրա տեղը նստել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից