Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:43 07-10-2024

Հրդեհի վայրում պայթյունի ձայներ են լսվում․ 17 մարտական հաշվարկ է այս պահին աշխատում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում՝ «Դոմուս» կահույքի սրահում։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ժամը 14։40-ի դրությամբ կրակը մարել դեռևս չի հաջողվում։ Այն պահեստից տարածվել է դեպի խանութ-սրահի հատված․ այրվում են կահույք, տեխնիկա, շինանյութ։ Այս պահին դեպքի վայրում լսվում են նաև պայթյունի ձայներ։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ տուժածներ չկան։ Նրա խոսքով՝ ՆԳՆ 17 մարտական հաշվարկ է աշխատում և նոր մարտական հաշվարկներ են միանում հրդեհաշիջման աշխատանքներին։

«Այս պահի դրությամբ այրվում է 2․500-3․000 քմ տարածք, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա։ Նախնական տվյալներով, կարող եմ ասել, որ հրդեհը սկսվել է պահեստային հատվածից»,- ասաց Սարգսյանը:





Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը