Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:37 07-10-2024

Նորագյուղի ծրագիրը պիտի այնպես իրականացնենք, որ կառուցապատողների կյանքը դժոխքի չվերածենք. Ավինյան

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական ծրագրերի ներկայացման և քննարկման նիստ, որի կիզակետում Նորագյուղ քաղաքաշինական ծրագիրն է։ Նիստի արդյունքներով որոշում է կայացվել առաջիկայում վարչապետին և փոխվարչապետերին ներկայացնել քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում ռիսկերի կառավարման և կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քաղաքապետի խոսքով՝ շատ կարևոր է գտնել խելամտության սահմանը. «Այսինքն, այնպիսի կանոններ չսահմանենք, որ բոլոր ներդրողների և պոտենցիալ կառուցապատողների կյանքն էլ դժոխքի վերածենք։ Շատ զգույշ է պետք լինել։ Շատ կարևոր է, որ այդ սահմանափակումները լինեն, շատ կարևոր է, որ Երևան քաղաքը ծրագրի շրջանակում մի քանի խնդիր կլուծի, իհարկե, Նորագյուղի բնակիչների և այնտեղ գտնվող հողաշեն տների հարցը կլուծի, կլուծի դիմացի հատվածում գտնվող 250 հա տարածքով անտառ-պուրակի կառուցման հարցը, վստահաբար, ամբողջ գետի երկայնքով կոյուղու հարցը և, իհարկե, Երևանյան լճի հարցը»։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից