copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:40 06-10-2024

Արտակարգ իրավիճակ՝ Արևաշատ գյուղում. բնակիչներն ասում են՝ ո՞ր մի «գիտունիկի» ուղեղով է անցել գյուղը կտրել արտաքին աշխարհից. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի առջև էին հավաքվել բնակիչները, ովքեր նախազգուշական փոքրիկ բողոքի ակցիա իրականացրեցին ընդդեմ, ինչպես իրենք էին ասում, այն «գիտունիկի» կայացրած որոշման, որի պատճառով գյուղը զրկվել է միջհամայնքային տրանսպորտից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում չգիտեն ում կարճ խելքով է անցել, որ տրանսպորտը պետք է վերանա։ Հիշեցնում են վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ արված հայտարարությունը, որ անգամ հեռավոր գյուղերում պետք է տրանսպորտ գործի ու հավելում, որ 1,5 ամիս է տրանսպորտին կարոտ են մնացել։

Գ. Շամշյանի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ խնդրին տեղյակ է ու առաջիկա շաբաթվա ընթացքում հարցը կլուծվի և գյուղացիները տրանսպորտի խնդիր չեն ունենա։ Գյուղացիներն էլ վստահ են, որ գոնե այս անգամ հերթական փափուկ բարձը չեն դնի իրենց գլխի տակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը