Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:40 04-10-2024

Բժիշկն է որոշում՝ բուժօգնությունն անհետաձգելի է, թե ոչ. ԱՆ խոսնակը՝ պլանային հերթագրումների մասին

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ պոլիկլինիկաներում պլանային միջամտության համար գրանցելը գլխացավանք է դարձել, քանի որ գործընթացը շաբաթներ է տևում։

Քաղաքացիներից մեկն էլ ֆեյսբուքյան իր էջում է գրել նույն խնդրի մասին՝ նշելով, որ երեխային պլանային միջամտության համար գրանցելը 3 շաբաթ է տևել։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի հետ, վերջինս ասաց, որ պլանային հետազոտություններն իրականացվում են հերթագրմամբ, և նորմալ է, որ քաղաքացին մի քանի շաբաթ սպասի՝ մինչև իր հերթը հասնի։ Ինչ վերաբերում է անհետաձգելի դեպքերին, ապա դրանք բժշկի որոշմամբ իրականացվում են անհետաձգելի կարգով։

«Պետպատվերից օգտվելու համար քաղաքացին նախ դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որտեղ ինքը գրանցված է։ Բուժօգնության դիմելու կարգը հետևյալն է. Եթե բժիշկը որոշում է, որ տվյալ խնդիրը անհետաձգելի բուժօգնության կարիք ունի, ապա այդ ծառայությունը քաղաքացուն մատուցվում է անհետաձգելի կարգով՝ անհապաղ։ Եթե պլանային հետազոտության կարիք կա, ապա իրականացվում է հերթագրում, որը կարող է տևել 3 շաբաթ, և դա նորմալ է։ Չեք կարող մատնանշել մի երկիր, որտեղ պլանային հետազոտությունն արվում է հենց հերթագրման հաջորդ օրը»,- նշեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։

Ձեզ գուցե հետաքրքրի