Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:07 04-10-2024

Պապոյանը և ՄԹ դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր հյուպատոս Քենան Պոլեոյին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են զբոսաշրջության, ծառայությունների, առևտրի, ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների խրախուսման հնարավորությունները։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը։

Նախարարը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողների համար, և երկրի իրավական բազան ու պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը։

Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում Գևորգ Պապոյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար