Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:34 04-10-2024

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն Էրեբունի համայնքում խաչերթ կանցկացնի

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Հոկտեմբերի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը, որը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է հայ թարգմանչաց տոնը` ի հիշատակ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների։

էրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցին կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը, ուստի այս տոնի կապակցությամբ սիրով հրավիրում Է հավատավոր ժողովրդին` միանալու իրենց նախաձեռնած միջոցառումներին։

Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 17:00-ի ժամերգությունից հետո ժամը 18:00-ին նշվելու է նախատոնակը, որի շրջանակում էրեբունի համայնքում կիրականացվի Խաչերթ։

Հոկտեմբերի 12-ին ժամը 10:30 կմատուցվի Սուրբ Պատարագ` ի հիշատակ Սրբոց Թարգմանչաց։ Տեղի կունենա մատաղի օրհնության կարգ։

Սա հրաշալի առիթ է հայտնապես վկայելու մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, միասիրտ աղոթքով խնդրելու մեր սիրո ու հավատքի նորոգումը մեր կյանքում:

Մեր փրկությունը միայն Աստծուց է: Խաչերթը Քրիստոսի` դեպի Գողգոթա անցած ճանապարհի խորհուրդն ունի նաև: Տերն ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից» (Մատթ. 16:23):

Խաչերթը կմեկնարկի ժամը 18:00 Սուրբ Մեսրոպ եկեղեցուց։

Հիշենք՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն ասում է.

«Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 18:19-20)»։

Ամենից շատ դիտված

14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
13:15 ԱՄՆ-ը՝ TRIPP-ի մասին․ երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան
12:47 Ինչ հարցեր են քննարկվել Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում