Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 02-10-2024

Հունիսի 12-ը կկրկնվի՞․ ժողովուրդը պետք է ինքնապաշտպանվի․ նախկին փոխոստիկանապետ

Սրբազան շարժման այսօրվա՝ հոկտեմբերի 2-ի, հանրահավաքին ընդառաջ, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում հորդորում է հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված գործողություններից։

Հատկանշական է, որ ԱԱԾ-ն նման հաղորդագրություն էր տարածել նաև հունիսի 12-ի հարահավաքից առաջ, որի ժամանակ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և խաղաղ ցուցարարների միջև։ Ոստիկանները նռնակներ նետեցին խաղաղ ցուցարարների ուղղությամբ։

Oragir.News-ը զրուցեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի հետ, հասկանալու՝ կարո՞ղ ենք այսօր էլ սպասել նույն սցենարը, ինչ տեղի ունեցավ հունիսի 12-ին։

«Այս ստորներից, իհարկե՝ ամեն ինչ սպասելի է։ Իրենք գիտեն, որ իրենք այլանդակ են, գիտեն, որ թշնամի են, գիտեն, որ դավաճան են, ու նաև գիտեն, թե իշխանությունը կորցնելուց հետո իրենց ինչ է սպասվում։ Հետևաբար՝ նրանք ոչնչի առաջ կանգ առնող չեն, բայց չեմ կարծում, որ դա ժողովրդին կանգնեցնի։

Հունիսի 12-ին, ի պատիվ մարդկանց՝ որևէ պանիկա չեղավ, փախուստներ չեղան։ Պարզապես՝ ստահակ քայլեր ու հայտարարություններ են անում։ Իհարկե՝ նույն սցենարն այսօր կարող ենք ունենալ»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ ինչ պետք է անեն հանրահավաքի մասնակիցները, եթե կրկնվի հունիսի 12-ի սցենարը, Համբարձումյանը նկատեց՝ ինքնապաշտպանություն։

«Հավաքի մասնակիցներն առաջին հերթին չպետք է վախենան, բայց եթե նման հակաօրինական, հակաժողովրդական բռնություններ կկիրառվեն, հետևաբար՝ մոտեցումը մեկն է՝ համարժեք պատասխան, ուրիշ ոչինչ։ Եթե կդիմեն նման այլանդակության՝ այլանդակության դեմը պետք է առնել, դիմելով ինքնապաշտպանության։ Եվ դա նախատեսված է անհրաժեշտ պաշտպանություն նախատեսող Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշեց նա։

Համբարձումյանի համոզմամբ՝ իշխանությունն այնքան վախեցած է, որ ինքն է փորձում ահաբեկել։

«Որովհետև ամենալավն ինքը գիտի իր ստոր էությունը ու արդեն նաև գիտի, որ այլևս ոչ մեկի մոտ գաղտնիք չէ, բոլորն էլ տեղյակ են իր ստոր էությունից»,- եզրափակեց նախկին փոխոստիկանապետը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը