copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:35 02-10-2024

Վթար և խցանում Թբիլիսյան խճուղիում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 09։00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղիում։

Oragir.News-ին ականատեսները պատմել են, որ մեքենաներից մեկն արդեն տարել են։

«Վթարի պատճառով ոնց որ մի վիրավոր կար։ Կարծում եմ՝ իրար չզիջելու պատճառով էր»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ ականատես էլ նշեց, որ հարվածի պահին այդտեղ չի եղել, բայց տեսել է վիրավորին ինչպես են օգնություն ցուցաբերում։

«Հարվածի պահը չեմ տեսել, բայց վիրավոր կար, իրեն օգնություն էին ցուցաբերում, բայց լուրջ բան չկար․ վախեցած էին նաև, դե ով լինի չվախենա»,- ասաց նա։
Նշենք, որ տեղում աշխատում էին պարեկները՝ հեռացնելով վթարված մեքենան, որը խցանման պատճառ էր դարձել։