Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:52 01-10-2024

Դուք հաջորդ ԱԺ չե'ք անցնելու, գալու են նոր մարդիկ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ուզում եմ տիկին Մկրտչյանի ելույթին անդրադառնամ, որը վերջապես երեք տարի անց դեպի քաղաքական ելույթի նման մի բան էր, որն ինձ շատ ուրախացրեց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին:

«Նախ մեզ անվանում է իշխանազավթ, չի ասում, որ Սերժ Սարգսյանը այդ իշխանությունը սկուտեղի վրա մեզ տվեց: Երեւի ամաչում է ասել: Հետո ինչքա՞ն կարելի է այդ կենացներով, վանից մինչեւ ծովից ծով, գրողի ծողն ուղարկելով, էդ հեքիաթները պատմելով... Իրենք կաշառքը տալիս էին, ընտրությունները կեղծում էին, ինչ ուզում՝ անում էին, հետո ասում էինք՝ մեր դեմ խաղ չկա, կաշառքը կտանք, ընտրությունը կկեղծենք, ինչ կուզենք՝ կանենք, ում կուզենք՝ կծեծենք, ում կուզենք՝ բանտ կնետենք, փողերը կաշխատենք»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը կոչ արեց ընդդիմությանը փոխել մարտավարությունը. «Հիմա Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու: Չգիտեմ, առաջին հայ կասմանավտին գտեք, բերեք, գուցե դա ավելի պոպուլյար լինի, բայց ես խորհուրդ եմ տալիս, մարտավարությունը փոխել»,- ասաց ԱԺ նախագահը:

Նա ասաց, որ ընդդիմությունն էլ իշխանություն ունի. «Եթե այդքան սրտացավ եք, այսօր պրոցես է տեղի ունենում, որը պատմական է, որն անդառնալի է լինելու: Եկեք միասին հասկանանք, միասին քննարկենք, գուցե դուք էլ ինչ-որ մի բան ասեք, որն ինչ-որ փուլում կարող է շատ օգտակար լինել:

Եկեք փորձեք մեզ օգնել այս հարցը լուծենք: Այս ճանապարհով, որ դուք եք գնում, ասեմ՝ 1.5 տարի հետո ընտրություն է լինելու, դուք չեք անցնելու ԱԺ, գալու են նոր ուժեր, նոր մարդիկ: Ձեր ասելիքը սպառված է և ուղղակի դերակատար փոխելով ոչ մի բան չի փոխվելու»,- ըդնգծեց Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում