Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:22 30-09-2024

ԿԲ-ն Ֆեյսբուքից չի հասկանում. ապօրինի «չենջերը» ծլում են, ծաղկում ու բազմանում

Այն, որ շատ փոխանակման կետեր Հայաստանում գործում են առանց լիցենզավորման, գաղտնիք չէ։ Սակայն այն, որ համացանցում՝ մասնավորապես Ֆեյսբուքում, գովազդվում է տարադրամի փոխանակման (exchange) ծառայություն, կարծես նոր բան է։

Oragir.News-ը ֆիքսել է, որ ֆեյսբուքում E-change անունով կազմակերպությունը կատարել է գրառում՝ նշելով․

«Ուշադրություն․ նրանք, ովքեր փնտրում են լավագույն փոխանակման կուրսերը։ Միայն 3 օր Հայաստանում բացառիկ հնարավորություն։ Ամենաբարձր գնով կգնեմ ռուբլի, եվրո և դոլար»։

Գրառման մեջ նշված է նաև, թե ինչ քանակով է փոխանակվում գումարը․
Ռուբլի մին․ 700 000
Դոլար մին․ 7000
Եվրո մին․ 7000

Նշենք, որ այս գրառման համար միացված է գովազդ, որպեսզի հնարավորինս շատ ֆեյսբուքյան բաժանորդներ տեսնեն ու օգտվեն այս կազմակերպության ծառայություններից։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հայկ Կիրակոսյանի հետ, ով նշեց, որ նման կազմակերպություն չկա, լիցենզավորված չէ։

«Մենք միշտ մեր քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել միայն լիցենզավորված կազմակերպությունների ծառայություններից, որոնց ցանկը Կենտրոնական բանկում կա»,- ասաց նա։

Անդրադառնալով օնլայն հարթակում վերահսկողությանը՝ Կիրակոսյանը նկատեց․

«Մենք վերահսկում ենք այն կազմակերպություններին, որոնց մենք լիցենզավորում ենք։

Ցանկացած մարդ, երկրի ցանկացած ծայրում կարող է նման էջ բացել՝ դա ուղղակի վերահսկել անհնար է»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան