copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:12 28-09-2024

Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է

«Մեկ շաբաթ առաջ իրավապահներն առգրավեցին Կապանի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրերի գնումների փաստաթղթերը, կապարակնքեցին համայնքապետ Գեւորգ Փարսյանի ընտանեկան «Նորոգշին» ընկերությունը: Սակայն գործի մասին որեւէ մանրամասն չեն հայտնում։ Քննչական կոմիտեից երեկ ուղղորդեցին Հակակոռուպցիոն, այնտեղից ասացին, որ իրենց վարույթում նման գործ չկա։ Մինչդեռ Փարսյանն անձամբ է հաստատել, որ իրավապահներն իրեն են ներկայացրել քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշումը եւ փաստաթղթեր են առգրավել համայնքապետարանից։

Մեր աղբյուրն ասում է, որ համայնքապետարանում անցած շաբաթվանից լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը։ Համայնքապետն էլ է լարված՝ կա՛մ չի շփվում աշխատակազմի հետ, կա՛մ սուր է արձագանքում: Հայրը՝ Ռազմիկ Փարսյանը, հորդորել է որդուն՝ ազատման դիմում գրել, բայց որդին չի պատրաստվում հանձնվել։ Իսկապես, Փարսյանի հոր եւ նրա մտերիմների ընկերություններն են իրականացնում սուբվենցիոն ծրագրերը՝ մրցույթներում նրանք են շահել, սակայն գործող օրենսդրությունը որեւէ արգելք չի սահմանում, որ համայնքապետի հոր ընկերությունը չի կարող մասնակցել գնումներին եւ չի կարող հաղթել։ Այս պարագայում պետք է կարողանան ապացուցել, որ հաղթանակն արհեստականորեն մատուցվել է «Նորոգշինին», եւ այդտեղ դեր է խաղացել համայնքապետի անձը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին