Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:21 27-09-2024

Ոնց որ 5 բալանոց երկրաշարժ լիներ. ոստիկանության շենքը քանդել են` առանց հարևաններին զգուշացնելու

Ոստիկանության նախկին կենտրոնական բաժանի շենքը, որը գտնվում է Իսրայելյան 41 հասցեում, սեփականաշնորհվել է, իսկ շինթույլտվությունը ստացել է «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն, որը կատարում է շենքի քանդման աշխատանքերը, իսկ հետագայում նախկին ոստիկանության շենքի փոխարեն 12 հարկանի բնակելի շենք է կառուցվելու, ինչի մասին նշված հասցեի հարակից շենքերի բնակիչները տեղեկացվել են պաստառների միջոցով, քանի որ իրենց ոչ ոք չի եկել և չի զգուշացրել շինաշխատանքեր սկսելու մասին։

«Պետք է իրազեկումներ լիներ, պետք է հավաքեին բնակիչներին, խոսեին, բացատրեին թե ինչ է կատարվելու, ինչ տիպի շենք է կառուցվելու, ինչ ծավալով։ Լսումներ պետք է կատարեին և լիազորված վարչական շրջանի ղեկավարը այդ լսումները հասցներ Երևանի ծեկավարին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Դավիթ Վարդանյանը, որը նաև տեսանյութեր տրամադրեց շենքի քանդման ժամանակահատվածից։

Բնակիչների խոսքով՝ բակում եղել են կայանված ավտոմեքենաներ, որնոց վրա փոշի է նստել և դեռ պարզ չէ, թե դրանք վրասվել դն փլուզումից հետո, թե ոչ։

Նշենք, որ ոստիկանության շենքի անմիջապես կողքին կա բնակելի շենք, որի շքամուտքի պատը վնասելու դեպքում հնարավոր է փլուզում տեղի ունենա, ինչը շինարարական ընկերութրունը հաշվի չի առել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ