Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 27-09-2024

Ամուսինս զոհվեց մեր երեխայի 1 տարեկանը լրանալու հաջորդ օրը

Սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցին, բազմաթիվ քաղաքացիներ են այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն, խնկարկել իրենց հարազատների հիշատակը։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում է 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Մնացականյանի այրին` Թամարա Նիկողոսյանը, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց պատերազմի, զոհված ամուսնու մասին, չիրականացրած երազանքի մասին։

«Ամուսինս պատերազմ է գնացել նոյեմբերի 2-ին։ Նոյեմբերի 7-ին զոհվել է Շուլիում։ Նոյեմբերի 6-ին մեր աղջիկը դարձել է 1 տարեկան։ Օգոստոսի 18-ին մեր ամուսնության 2 տարին լրացել էր, բայց հայրենիքն ավելի կարևոր դասեց։ Միակ բանը, որ չեմ հաղթահարի՝ պատերազմն է, իրեն կորցնելն է։ Հուսով եմ, որ մեր աղջիկը երբ մեծանա, հպարտությամբ կապրի մեր երկրում։ Իսկ Եռաբլուրը մեզ համար սրտատեղի է, ընտանիք է, տուն է։

Իր երազանքը՝ մեր փոքրիկ տուն ստեղծելն էր։ Իրականացրեցի, բայց առանց իրեն։ Էնքան սեր կար մեր մեջ, որ երևի՝ քիչ էր հայրենիքի հանդեպ սիրո համեմատ։ Քանի ես կամ, Վարդանը կա»,- ասում է Թամարա Նիկոողոսյանը։

Փա՜ռք հանուն հայրենիքի ընկած հերոսներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ