copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:50 24-09-2024

Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ագրարային համալսարանի ընտրովի 35 պաշտոններից 26-ը կամ 74 տոկոսը թափուր են, և այդ պաշտոններում պաշտոնավարում են ժամանակավոր պաշտոնակատարները: Տաս ամիս թափուր է ռեկտորի պաշտոնը: Թափուր են 5 դեկաններից 4-ի, 20 ամբիոնների վարիչներից 12-ի, գիտական 3 կենտրոնների, Սիսիանի, Վանաձորի մասնաճյուղերի, Շիրակի և Երևանի քոլեջների, հենակետային վարժարանի տնօրենների, ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի պաշտոնները: Այս բոլոր ընտրովի պաշտոնների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է: Սակայն այս ցանկից որոշ պաշտոնակատարներ օրենդրության խախտմամբ այդ կարգավիճակով աշխատում են 5 տարուց ավել: ԿԳՄՍ նախարարությունը և հոգաբարձուների խորհուրդը թերևս պետք հետաքրքրվեն, թե ինչու համալսարանում օրենսդրությամբ սահմանված մրցույթները չեն հայտարարվում: Փաստորեն ագրարային համալսարանում թափուր են մնում ոչ միայն ուսանողների ընդունելության տեղերը, այլ նաև ղեկավար ընտրովի պաշտոնները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր