copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:40 22-09-2024

Ձերբակալվել է Հովտաշենի ՔՊ-ական գյուղապետը

Oragir.News-ի տեղեկություններով` երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Սեյրան Փիլոսյանը։

Ըստ մեր տեղեկությունների` ՔՊ-ական գյուղապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։



Սեյրան Փիլոսյանը երկար տարիներ աշխատել է Հովտաշենի գյուղապետ, ընդ որում՝ մինչև 2021 թվականի ՏԻՄ ընտրությունները եղել է դաշնակցական, 2021թ. ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է ՔՊ ցուցակով։



Նշենք նաև, որ 2020 թվականի դեկտեմբերին, երբ Շիրակի մարզի զինվորականները Հադրութի շրջանի Հին թաղերի և Խծաբերդի հատվածում գերեվարվել էին, Սեյրան Փիլոսյանը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նույնիսկ ուղերձով դիմում էր Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին, որպեսզի հանդես գան նման պահանջով ու ակտիվորեն մասնակցեն Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի գործընթացին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ