Հանրային ռադիոյի աշխատակից, զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, որ «Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով։
Հիշեցնենք, որ նախօրեին Ալիսա Գևորգյանը լուսանկարներ էր հրապարակել, որ Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ են կախվել։ Այդ փաստը մեծ դժգոհություն էր առաջացրել։