Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:40 20-09-2024

Եկեղեցին այսօր չի զբաղվում քաղաքականությամբ այն պարզ պատճառով, որ Հայաստանում քաղաքականություն չկա

«Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց

Պարտության ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների անճարակությունն այլընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներ Գեներալ՝ ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսին չունենք), կամ՝ հոգևորական, մարդկային արժեքներ քարոզող, մարդուն մարդկայնությունը վերադարձնող անհատ։

Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս իր արքեպիսկոպոսական դասի, իր ամենատարբեր աստիճանակարգերում ծառայող հոգևորականների (Վեհափառի առաջնորդությամբ), պատմական առաքելություն են կատարում, որը թե´ հայոց պատմության, թե´ Հայաստանի պատմության առաջիկա հատորներում ոսկե տառերով է գրվելու։

Իշխանությունը մեղադրում է, թե՝ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Ընդդիմադիր քաղաքական դաշտն ասում է՝ թող խառնվի, սրանց քշի, հետո իշխանությունը մեզ տա, քանի որ եկեղեցին չի կարող երկրի կառավարում իրականացնել։ Բոլոր հարցումներով ամենամեծ վստահություն վայելող հանրային ինստիտուտը եկեղեցին է, և այսօր այն տեսնում է, որ իր հոտը՝ հասարակությունը, ժողովուրդը, մեծ հաշվով անտեր է մնացել։ Ու սա է հենց «ինչո՞ւ եկեղեցին» հարցի պատասխանը։

Եկեղեցին այսօր չի զբաղվում քաղաքականությամբ այն պարզ պատճառով, որ Հայաստանում քաղաքականություն չկա, և մյուս կողմից՝ եկեղեցին չի պատրաստվում ու չի կարող իշխանության ճյուղի վերածվել։ Եկեղեցին անում է շատ պարզ բան՝ բառիս բուն իմաստով «ատամներով» փորձում է կասեցնել հասարակության և պետության փլուզումը։

Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական-հանրային դաշտը դուրս գա շոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագա տանող առաջնորդներ ու վերնախավեր։

Հայաստանն արդեն իսկ վերածվել է փախստականների՝ 2.5-3 միլիոնանոց մի մեծ ճամբարի՝ շատ անորոշ հեռանկարով։ Հիմա մի կարմիր սահմանի վրա ենք. ո՞ր ուղղությամբ ենք շարժելու պատմության անիվը. փլվում ենք մինչև վե՞րջ, կորցնելով պետությունը, թե՞ այնուհանդերձ հավաքական-տիտանական ջանքերով պահում ենք մեր պետությունը, ինքնությունը։ Եկեղեցին հիմա այս պատմական խնդիրն է փորձում լուծել։

Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն ձևակերպելը։ Քանի դա չի արվել, ՄԵԿ հոգինիրեն բարոյական իրավունք է վերապահելու անելու ինչ ուզում է։

Եվ վերջապես. որպեսզի մենք ճիշտ պատասխանենք «ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւ Սրբազանները» բարդ հարցին, պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո´ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցին պետք է ազնվորեն պատասխանենք»։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է