Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:00 19-09-2024

Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները կապված են նաև Արցախի կորստի հետ. փորձագետ

Վերջին շրջանում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ջրանջատումները և էլեկտրաէներգիայի անջատումները հաճախակի բնույթ են կրում։ Քաղաքի շատ հատվածներում, որտեղ բնակիչները շուրջօրյա ջուր են ունեցել, այսօր գործում է գրաֆիկ, ժամը 7-ից կեսգիշեր։ Իսկ հոսանքի պարբերական անջատումների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են հնչում քաղաքացիների և կազմակերպությունների կողմից։

Խոսակցություններ են պտտվում, որ սա կապված է Արցախի զավթման հետ։ Այսինքն՝ էլեկտրաէներգիայի և ջրի պաշարները, որոնք նախկինում ստանում էինք Արցախից, կրճատվել են, ինչն էլ հանգեցրել է վերոնշյալ սահմանափակումներին։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Նրա գնահատմամբ՝ 10% էներգետիկ պաշարների կորուստը փոքր թիվ չէ։ Ուստի մի ձևով պետք է այդ կորուստ կոմպենսացվի։

«Արցախի կորստով մենք կորցրել ենք մեր էներգետիկ հզորության 10%-ը, և դա էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառներից մեկն է։ Իսկ ինչ վերաբերում է վերջին 6 տարիներին, ապա Հայաստանի էներգետիկ համակարգում ոչ մի ներդրում չի արվում, իսկ էլեկտրոցանցը անընդհատ ներդրումներ է պահանջում։ Եվ ինչքան էլ կոմպենտենտ քաղաքականություն վարես, այս համակարգը մաշվելու է, եթե ներդրումները չլինեն։ Եվ հենց սա հանգեցրել է այս վիճակին։ Ու ցավոք սրտի՝ ավելի վատանալու միտում է նկատվում։ Այսինքն՝ դեպի դրականը գնալու ոչ մի տենդենց չկա»,- ասաց Արմեն Մանվելյանը։

Oragir.News-ը զրուցեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ, արցախյան պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանի հետ։ Վերջինիս պնդմամբ՝ հաճախակի ջրանջատումները կապված չեն Արցախի հանձնման հետ։

«Արցախում ջրահավաք ավազանը տարբեր է Հայաստանի ջրային ռեսուրսների ջրային ավազանից։ Այսինքն՝ այնտեղ կուտակվող ջրերը, որոնք սկիզբ են առնում լեռնաշղթաներից, կապ չունեն Հայաստանում առաջացող ջրագծերի հետ, սահմանագծերը բաժանված են։ Խնդիրը կապված է ջրային ռեսուրսների կառավարման հետ»,- ասաց Իգոր Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին