copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:03 19-09-2024

Երևանում հայտնաբերվել ու ձերբակալվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կարմիր կովը իր կաշին չի փոխի» անունը:

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Անիտա Հ.-ի բնակության վայրի շենքին է մոտեցել սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի միջից իջել է մի քաղաքացի, բռնություն կիրառել Անիտա Հ.-ի նկատմամբ, ծեծի ենթարկել, քաշել մազերից և տարել դեպի ավտոմեքենան:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մարտին Ա.-ն, իսկ ավտոմեքենայում եղել է նաև ոմն Արմանը:

Դեպքի փաստով սպանության փորձ, անձի առևագում և մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանները Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են՝ ոմն Արմանը հանդիսանում է Երևանի բնակիչ, 42ամյա Արման Պ.-ն և ժամերի ընթացքում ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ կասկածյալ Մարտին Ա.-ն գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում ու ոստիկանները, մեկնելով նշված փողոց, հայտնաբերում են նրան և անձին առևանգելու և ֆիզակական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նրան այնուհետև ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը