Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:20 19-09-2024

ՀՀ վերջին իշխանությունների պատճառով արցախահայությունը հայտնվեց այս վիճակում․ Արցախի ԱԺ փոխնախագահ

«Ես համաձայն չեմ այն արտահայտության հետ, որ Արցախը վերջնականապես հայաթափվեց․ հայաթափվեց տվյալ պատմական ժամանակաշրջանում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։

Նրա խոսքով անցնող 1 տարվա ընթացքում պահպանել և շարունակելու են պահպանել Արցախ վերադարձի գաղափարը․

«Այդ գաղափարը կպահպանենք, մինչև իրական հնարավորություն կստեղծվի՝ անվտանգ, կայուն, հավաքական վերադարձի համար․ այդ գերխնդիրը միշտ մեր առջև լինելու է։

Այս պահին, այս տեղանքում բոլորս մեզ երդում ենք տալիս, որ մենք հնարավորինս ամեն ինչ կանենք, որպեսզի հավաքական վերադարձը մեր պատմական հայրենիք իրականանա»։

Ճշտող հարցին՝ ո՞վ կամ ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ Արցախը հայտնվեց թշնամու վերահսկողության տակ, արցախցի պաշտոնյան պատասխանեց․

«ՀՀ վերջին իշխանությունների պատճառով արցախահայությունը հայտնվեց այս վիճակում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին