Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:39 19-09-2024

Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնցից զեկուցվող են միայն 3-ը։ Քննարկվող 3 հարցերից 2-ը վերաբերում են կրթահամալիր կառուցելուն։

ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող 1․63841 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի ՀՀ և գույքը կամրացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։

Նույնը նաև կիրականանա ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Հաթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող 1.54081 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությանը ՀՀ-ին, որը նույնպես կամրեցվի ՀՀ ՏԿԵՆ-ին՝ կրթահամալիր կառուցելու համար ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղ գյուղում։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին