copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:25 18-09-2024

Երիտասարդները հյուրընկալվել են ՏԿԵ նախարարությունում

50-ից ավելի երիտասարդներ՝ որպես «Մոդել Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցներ, հնարավորություն են ստացել այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը երիտասարդներին ծանոթացրել է նախարարության կառուցվածքին և գործառույթներին։ Նախարարի տեղակալը խոսել է թվային ռեֆորմներից, որոնց միջոցով նախարարությունը փորձում է երիտասարդներին և հասարակաթյանն ավելի մոտ և հասանելի դառնալ։ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշել է, որ նախարարությունը մշտապես բաց է համագործակցության և երիտասարդների ներգրավումը բարձրացնելու հարցում։

Նախարարի օգնական Լիանա Հովհաննիսյանը, ով ուսումնաճանաչողական այցի պատասխանատուն էր, նշել է, որ իրենց համար չափազանց կարևոր է երիտասարդներից լսել այն հարցերն ու խնդիրները, որոնց նրանք բախվում են առօրյա կյանքում և որոնք գտնվում են ՏԿԵՆ կարգավորման դաշտում։

Երիտասարդների հետ հանդիպմանը նախարարության տարբեր ոլորտներ ներկայացնող աշխատակիցներ խոսել են իրենց ստորաբաժանումների առանձնահատկություններից։

Մասնավորապես՝ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, խոսելով տեղական ինքնակառավարմանը երիտասարդների մասնակցության մասին, հորդորել է նրանց լինել ակտիվ և մասնակցել համայնքային կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին։

Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը ներկայկացրել է իրենց վարչության համակարգման ուղղությունները և դրանց շրջանակներում քաղաքացիների հետ աշխատանքի ուղիները։

Էներգետիկայի վարչության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ-ի էներգետիկ ենթակառուցվածքները՝ դրանց զարգացման հեռանկարները։

Հանդիպումն ուղեկցվել է ակտիվ հարցուպատասխաններով, որի ընթացքում երիտասարդներն ուղղել են իրենց հուզող հարցեր, որոնք վերաբերել են համայնքային կյանքին քաղաքացիների մասնակցությանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը և համայնքներում առկա խնդիրներին։

«Մոդել Հայաստան» երիտասարդների հզորացման ծրագիրը/խաղը իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

«Մոդել Հայաստան» երիտասարդների հզորացման ծրագիրը/խաղը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» եռամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի