Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:30 18-09-2024

Տեղի ՔՊ-ական համայնքապետի եղբայրը ծեծի է ենթարկել ընդդիմադիր ավագանու անդամին

Տեղ համայնքում կրքերը շարունակում են թեժ մնալ։ Բնակիչների խոսքով՝ ՔՊ-ական համայնքապետն ու իր եղբայրը վախի մեջ են պահում բոլորին։

Oragir.News-ի հետ զրույցում Տեղ գյուղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը պատմեց, որ Տեղ գյուղի ՔՊ-ական գյուղապետ Դավիթ Ղուլունցի եղբայրը՝ Սասուն Ղուլունցն, իրեն ծեծի է ենթարկել և հնչեցրել է հայհոյանքներ իր և իր ընտանիքի անդամների հասցեին։

«Ես Գորիսում քայլում էի, ինքը դուրս եկավ իմ դիմաց ու ասաց՝ «Որ ուզենք՝ բռնացնենք, չենք կարա բռնացնենք, զոռով բռնացրի»։ Համայնքին վերաբերող հարցերի շուրջ վիճեցինք, ու միանգամից խոսելու ժամանակ հարվածեց ականջիս՝ հասցնելով նաև սեռական բնույթի վիրավորանքներ իմ և ընտանիքիս հասցեին։ Ասում է՝ իրենք խոսում են տղավարի, բայց իրենք չեն կարող խոսել տղավարի։ Իրենք անում են այն, ինչ ուզում են, բոլորին են անում, ժողովրդին ուտում են, մարդիկ վախենում են խոսեն»,- ասաց նա։

Ավագանու անդամի խոսքով՝ ինքն արդեն դիմել է ոստիկանություն, դիմելու է նաև կառավարություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին փոխանցեն տեղի ունեցած միջադեպի մասին։

«Տեսնենք՝ կկարողանան պատասխանը տան։ Ես պատասխանին շատ խիստ եմ վերաբերվելու։

Դատախազը իրենցն է, ՊՆ խորհրդականը իրենցն է, բայց ոչ մեկը թող չմտածի, որ կարա փորձի իմ դեմն առնի։ Ես մինչև վերջ գնալու եմ։ Իր եղբոր համար սա ճակատագրական է։ Ամեն հարց լուծում են, բնակիչներին վախեցնելով, որ ոչ մեկը չխոսի։ Ես իրենց նման դեբիլների համար հատուկ նորից եմ կրկնում՝ ես իրենց անձնականին չեմ կպել, իսկ իրենք իմ ընտանիք են մտնում ու կպնում են իմ ընտանիքին»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Տեղի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, իսկ Պողոսյանի որդին՝ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզի դատախազն է։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել