copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:47 17-09-2024

ՆԶՊ դպրոցական դասագրքում զինվորական ուսադիրները սխալ են ներկայացված

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ այս ուսումնական տարում փոփոխվել են 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների դասագրքերը։ Վերջիններիս շուրջ աղմուկը, սակայն, չի դադարում։

Մի կողմից բացակայում են որոշ դասագրքեր, և ուսումնական տարին ուսուցիչներն սկսել են անորոշության մեջ, մյուս կողմից եղած դասագրքերում բազմաթիվ են սխալները։

Այս անգամ հերթական խայտառակ սխալը տեղ է գտել ՆԶՊ 8-րդ դասարանի դասագրքում։

Դասագրքում ներառված է նաև «ՀՀ Զինված ուժերում առկա զինվորական կոչումերը, տարբերանշանները: Պետեր և ենթականեր» վերտառությամբ դասը, որտեղ լուսանցքային հատվածքում նկարներով պատկերված են զինվորական ուսադիրները։

Դասագրքում ավագ սպայական կազմի բոլոր աստիճանների՝ մայորի, փոխգնդապետի և գնդապետի ուսադիրները նույն տեսքն ունեն։



Պատերազմի բովով անցած, մշտապես դամոկլյան սրի նման այդ վտանգն իր գլխի վերևում ունեցող պետության համար սա ազգային խայտառակություն է։ Նման բացթողումը անմեղ վրիպում հնարավոր չէ համարել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը