copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:59 17-09-2024

ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Չլիներ 2018 թվականի իշխանափոխությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայր Ձոնիկ Մարգարյանը իր ապրելակերպով թերեւս համալրած կլիներ 450 հազար թոշակառուների շարքերը։ Սակայն հեղափոխությունից հետո Մարգարյանը նշանակվեց Կենտրոնի փոխթաղապետ, այնուհետեւ արդարադատության նախարարությունում զբաղեցրեց «տարատեսակ ՊՈԱԿ-ների» տնօրենի պաշտոնը։ Ամենահետաքրքիրն այն է, որ ունենալով Երեւանում բնակարան (գուցե բնակարաններ)՝ Ձոնիկ Մարգարյանը նաեւ մի բնակարան է փորձում ստանալ պետական ծրագրով` բացառիկ պայմաններում շահելով մատչելի ծրագրով նախատեսված անշարժ գույքը։
Եվ ոչինչ, որ ՀՀ-ում կան բազմաթիվ անօթեւաններ, բռնագաղթված արցախցիներ, այլ կարիքավորներ։

ArmLur.am-ը, փաստական տվյալների առկայությամբ, փորձեց Ձոնիկ Մարգարյանից ճշտել, թե այդ ինչպես է, առանց վիճակահանության կամ վիճակահանությամբ, փորձում ձեռք բերել բնակարան Գրիբոյեդով փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:

Մեր մի քանի զանգերը մնացին անպատասխան, սակայն արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանի իշխանություն գալուց հետո նրա ե՛ւ եղբայրը տան տեր դարձավ, ե՛ւ աները։
Նախկիններին «թալանչի» անվանող իշխանությունը, կարծես թե, պոզով-պոչով կոռուպցիայի մեջ է թաթախվում:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին