Ներքին 1 տարի առաջ - 20:16 16-09-2024

Նախկին ՊԵԿ-ի շենքը քանդելու գործով պատժվածներ չկան, բայց քրգործ կա

Սեպտեմբերի 11-ին Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքը տրակտորներով քանդեցին։

Oragir.News-ն այցելել էր դեպքի վայր, զրուցել բնակիչների հետ։ Նրանցից մեկն ասաց, որ քանդման հետևանքով շենքը ցնցում չի ստացել, միայն փոշի է բարձրացել։

Սակայն, փաստացի, գործողությունը, որն իրականացվել է Պարույր Սևակի հասցեում, ծանրագույն հոդվածի է արժանի, քանզի փոշուց թունավորումներ կարող են ի հայտ գալ մի քանի տարի անց։ Վնասներ են կրել նաև հարակից շենքի բնակիչները, որոնց մեքնենաները կայանված են եղել տարածքում։

Ոմանք կարծում են, որ հանրային անվտանգության առումով՝ շատ ռիսկային գործողություն է իրականացվել և ահռելի վնասներ հասցվել մարդկանց։ Ոմանք էլ պնդում են, որ քանդման եղանակով շենքի վերացումն ավելի նպատակահարմար էր, քան պայթեցումը։

Oragir.News-ը կապ հաստատեց Դատախազություն, պարզելու՝ արդյոք դեպքի մասով վարույթ հարցուցվե՞լ է, թե՞ ոչ։

Դատախազությունից մեզ տեղեկացրին, որ քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ ՀՀ ՔՕ հոդված 355-ով այսպիսի արարքի համար հետևյալ պատասխանատվությունն է սահմանված։

Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը․

1. Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:



Իսկ ՀՀ ՔՕ հոդված 460-ով սահմանված է.

1. Ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը:



Նշենք նաև, որ Քաղաքապետարանը շինարարական անվտանգության կանոնների խախտումների համար տուգանում է մեկ ու կես միլիոն դրամի չափով, ինչը ծիծաղելի թիվ է։

Ամենից շատ դիտված