copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:50 30-01-2024

Գետքի դպրոցը պատրաստվում են փակել, գյուղապետը վստահ է, որ գյուղն էլ «կփակվի»

Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղը Գյումրիից 9 կմ է հեռու, իսկ Թուրքիայի սահմանից՝ 1-2 կիլոմետր։ Գյուղում խնդիրները շատ են․ մարդիկ հիմնականում սոցիալական ծանր պայմանների պատճառով լքում են գյուղը։

Գետքը դատարկվող գյուղերից է համարվում։

«Մեր գյուղի ամենամեծ խնդիրը կապված է գազաֆիկացման և ոռոգման ջրի հետ։ Սոցիալական խնդիրներ են, որի պատճառով մարդիկ կարող են լքել գյուղը։ Էսօրվա դրությամբ խոսք կա, որ դպրոցը պիտի միացնեն հարևան գյուղի դպրոցին, եթե էդ միացումը եղավ, ավելի շատ մարդ գյուղից կգնա»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գետքի գյուղապետ Աշոտ Շաբոյանը։



Գյուղապետի խոսքով, գյուղում մոտ 600 մարդ է ապրում, բայց մեծ է ռիսկը, որ եթե ԿԳՄՍ նախարարության ծրագիրը իրականացվի, ապա իրենց գյուղը կդատարկվի։

Աշոտ Շաբոյանն ասում է` սահմանամերձ գյուղերի համար պիտի այնպիսի ծրագրեր անեն, որ մարդիկ ոչ թե գյուղը լքեն, այլ մնան ու պահեն իրենց հողը։



«Ոչ մի ծնող իր երեխային Երազգավորս չի ուղարկի դասի, կասեն՝ մեզ մի քիչ նեղություն կտանք, թող երեխես քաղաքի դպրոցում սովորի, ու էդպես մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ գյուղում փակ դռների թիվն է ավելացել։ Առանց էն էլ գյուղում խնդիրները բազմաթիվ են...աշխատանք չկա, հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են մարդիկ զբաղվում, բայց գյուղում ոռոգման ջուրն ամենամեծ խնդիրն է, որը էդպես էլ լուծում չստացավ։ Սահմանամերձ գյուղերում պիտի պայմաններ ստեղծվեն, իսկ էս լուսավոր 21-րդ դարում մարդիկ աթար ու ցախ են վառում»,-ասում է Գետքի բնակիչներից մեկը, ով, իշխանությունների ահից, ցանկացավ անանուն մնալ։



Աշոտ Շաբոյանի խոսքով, ձմռանը գյուղը համեմատաբար մարդաշատ է․ ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի, ձմռանը վերադարձել են գյուղ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը