Տարբեր տարիներին բանակում սպանված ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հերթական բողոքի ակցիան են իրականացնում Կառավարության շենքի մոտ, սակայն որևէ պաշտոնյա նրանց չի մոտենում։
2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հադրութի 38401 զորամասում սպանված ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ 5 տարի առաջ Կառավարությունում հանդիպել են Նիկոլ Փաշինյնաի և այլ պաշտոնյաների հետ, որից հետո հանձնաժողով է ստեղծվել, խոստացել են, որ սպանությունը կբացահայտվի, բայց մինչ օրս որևէ քայլ չի արվում այդ ուղղությամբ։
«Հանձնաժողովի նախագահը Աննա Վարդապետյանն է, որն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր։ Ինքը ուսումնասիրեց ու ասեց՝ մամաներ, միանշանակ այս 5 գործը սպանություն է, դա նախքան Գլխավոր դատախազ դառնալն էր։ Հիմա, երբ դատախազ է դարձել, 3 հատ դիմում ունենք գրած, բայց մատը մատին չի տալիս․․․»,- ասաց սպանված զինվորի մայրը։
Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարվեց, երբ ժամանեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Ի՞նչ եղավ իմ երեխու գործը, ո՞ր օրենքով ես իմ երեխուն տարել Ղարաբաղ, ա՛յ հաստագլուխ․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում