copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:39 11-09-2024

4000-ից ընդամենը 700-ն են լիցենզիա ստացել․ Փաշինյանն ընկել է շինարարների հետևից

Նախորդ տարեվերջին ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 16-ը պետք է դիմեն նոր կարգով լիցենզիա ստանալու համար, հակառակ դեպքում չեն կարողանա տվյալ ոլորտում այլևս գործունեություն ծավալել։

Փաշինյանի կառավարության հնարած նոր օրենքը գլխացավանք է դարձել ոլորտի ներկայացուցիչների համար։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Հայաստանի խոշոր շինարարական կազմակերպություններից մեկի երկար տարիների փորձ ունեցող մասնագետի հետ։

«Սեպտեմբերի 17-ից հետո՝ ով չունեցավ լիցենզիա, դադարեցնում են։ Թե հետին օրենքով ո՞նց են դադարեցնում, դա այլ հարց է։ Ըստ նոր կարգի՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգ են մտցնում։ Բացի այդ, մանագետները պետք է որակավարում ունենան։

Այն ժամանակ նայում էին կազմակերպության կատարած աշխատանքներին, նախնական բազային կրթությանը, և խելամիտ սահմաններում լիցենզիա էին տալիս, իսկ հիմա կրթության սահմանափակում են դրել, որ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ընդամենը 1 բաժին կա։ Այդ բաժինը պետք է ավարտած լինես՝ Արդյունաբերական և քաղաքային շինարարություն, որ կարողանաս հավաստագիր ստանաս, նոր ըստ այդմ՝ լիցենզիայի համար դիմես։

Այսինքն՝ բացի լիցենզիաները, որ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգ կա, նաև մասնագետները՝ կախված իրենց փորձից և կրթությունից, պետք է հավաստագիր ստանա։ Հիմա այդ կրթության պահն է, որ բոլորի համար խնդիր է առաջացրել։ Մարդիկ կան, որ Պոլիտեխնիկն են ավարտել կամ այլ հաստատություն և տեխնիկական գիտելիքների են տիրապետում, բայց հիմա խնդիր ունեն, որ այդ բաժինը չեն ավարտել, չեն կարողանում հավաստագիր ստանալ։ Կապ չունի, որ 30 տարվա շինարար է, որ 50 տարի այդ կազմակերպությունը կա։ Բոլորին մերժում են, ասում են՝ չեք կարող լիցենզիա ունենալ»։

Մեր զրուցակցի խոսքով՝ բազմաթիվ շինարարկան կազմակերպություններ կան, որոնք մեծ վարկեր ունեն, մեծ նախագծեր ու ներդրումներ ունեն, որոնց ճակատագիրը անորոշ է․

«Եթե լիցենզիաները չտվեցին, սեպտեմբերի 17-ից հետո էլ ստուգումներ իրականացրեցին, բոլորին այնպես կտուգանեն, որ մտքներով չանցնի այլևս շինարարությամբ զբաղվել, այդ տուգանքներից հետո էլ ընդհանրապես չեն տա լիցենզիա, բոլորը ընկնելու են «սև ցուցակ»։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում այս պահին մոտ 4000 շինարարական կազմակերպություն կա, որոնցից ընդամենը 700-ն է լիցենզիա ստացել․

«Մնացած մասը անհասկանալի, օդից կախված վիճակում է։ Իսկ լիցենզիա ստացածները այն կազմակերպություններն են, որոնք շատ մեծ մարդկային ռեսուրս ունեն, հետևաբար ոնց էլ լինի, նման մասնագետ կունենան։

Բացի մասնագետը, դրված է տեխնիկայի և մարդկանց քանակի վերաբերյալ պայման, որ միշտ պետք է այսքան անձնակազմ ունենան, որ իրենց լիցենզիան աշխատի։ Դա փոքր կազմակերպությունների համար խնդիր է, քանի որ իրենք միշտ չէ, որ շատ գործեր ունեն ու կարող են մշտական մարդիկ պահել։

Դա նաև ծախսերն է շատացնում փոքր կազմակերպությունների համար։

Մի խոսքով՝ այս օրենքը վատ բաների է տանում։ Շինարարական ոլորտը երկրի տնտեսության ցուցանիշներից մեկն է, եթե սաղ փակեն, չգիտեմ՝ ոնց են հիմնավորելու․․․ Բացի այդ, եթե հազարավոր շինարարական կազմակերպություններ փակվեն, ապա միանշանակ այս ոլորտում գները բարձրանալու են։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ շինարարական կազմակերպությունների հետևից է ընկել»։

Փաշինյանի և նրա կադրերի այս որոշման հետևանքով բազմաթիվ կազմակերպություններ կփակվեն, ինչը կնպաստի Հայաստանում շինարարական ոլորտի մենաշնորհի։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին