ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։
«Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը»,- գրել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։
Oragir.News-ը բազմիցս է անդրադարձել այս հանցագործությունից տուժածներին, ոստիկանության ուշադրությունը սևեռելով, որ սա համատարած խարդախություն է։ Եվ կասկածից վեր է, որ 2 օրվա ընթացքում ոչ թե 11, այլ մի քանի անգամ շատ են եղել հեռախոսային տեռորի դեպքերը։