Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:48 11-09-2024

Ժողովրդավարության «առաջամարտիկ» ՔՊ-ն շարունակում է ազատվել իր ընդդիմախոսներից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովրդավարության «առաջամարտիկ» «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով բոլոր ոլորտներում ձերբազատվել իր ընդդիմախոսներից։

Նոր ձեւավորված ավագանիում երեկ արդեն երկրորդ անգամ միանգամից 3 ընդդիմադիր անդամներ զրկվեցին մանդատներից՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը եւ ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանը եւ Անույշ Խուդավերդյանը. եթե Գրիգոր Երիցյանի դեպքում նախաձեռնողը հենց ՔՊ-ն էր, ապա ավագանու մյուս անդամների դեպքում օգնության էր հասել ՔՊ-ի հավատարիմ աջակից «Հանրային ձայնը», որն իբրեւ ընդդիմադիր խմբակցություն է ներկայանում, բայց ավագանիում ՔՊ-ի համար մեկ դաշնակիցն է։

Այսպիսով, ավագանին արդեն հաջորդ նիստին նոր անդամներ կունենա, մանդատից զրկված ավագանու անդամներին կփոխարինեն նորերը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գրիգոր Երիցյանի մանդատն անցնելու է ցուցակի հաջորդ համարին՝ Վահագն Իսոյանին. վերջինս հրատարակիչ է։

Մեզ հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ դեռ չեն հասցրել որեւէ քննարկում ունենալ մանդատը փոխանցելու կամ խմբակցության նոր ղեկավարի մասով։ Անուշ Գինոսյանի եւ Անույշ Խուդավերդյանի մանդատները կանցնեն «Հանրային ձայն»-ի հաջորդ համարներին՝ Կարեն Սանամյանին եւ Դենիս Պողոսյանին. վերջինս Տիգրան Ուրիխանյանի «Այլյանս» կուսակցության անդամ է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան