copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:40 11-09-2024

Նմանատիպ փաստերի հայտնի դառնալուց հետո կառավարություններ են հրաժարական տվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մամուլը, տարբեր իրավապաշտպաններ, քրեական գործերով անցնող վկաներ բարձրաձայնել են, որ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ է իրականացնում, տարբեր մեղադրանքներ հյուսում ընդդիմադիր անձանց նկատմամբ, որի աշխատանքները կոորդինացնում է կոնկրետ անձը` քրեական անցյալով հայտնի Ներսես Խաչատրյանը, ում երկու քրեական գործերի հասանելիությունը «Դատելեքսում» անհասկանալի պատճառով սահմանափակ է։

Այսպես, ընթերցողին է ներկայացվում Ալավերդի քաղաքում իշխանության զավթման փաստաթղթային մասը (ֆոտո 1), որտեղ Ներսես Խաչատրյանի «Իրավաբան Էյ Էմ» ՍՊԸ-ին վերապահվում է պետական կառավարման պատմության մեջ աննախադեպ լիազորություն` «իրավական հսկողության սահմանում Ալավերդի համայնքի սեփական լիազորությունների նկատմամբ»։ Ամենաուշագրավը` Ալավերդի խոշորացված համայնքի իշխանազավթման ընթացքում աղաղակող իրավախախտումը, որը թույլ է տվել կառավարությանը, իր մասշտաբով եզակի է, քանզի կառավարությունը, ի դեմս Լոռու մարզպետարանի, 07.06.2023 թվականին կնքելով պայմանագիր՝ կատարել է ծառայության գնում մի ՍՊԸ-ից (ֆոտո 2), որը այդ պահին` 04.08.2022. 04.08.2024 ընթացքում, գտնվել է գնումների սեւ ցուցակում (ֆոտո 3), այսինքն՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։

Դիկտատուրաների պատմության ընթացքում պետական ռեպրեսիայի այս օրինակը միջազգային այն կառույցների համար է, որոնք ՀՀ իշխանություններին համարում են օրինապահ եւ դեմոկրատ։
Մենք կապ հաստատեցինք Ներսես Խաչատրյանի հետ, ով հայտարարեց, որ տեղեկությունը զրպարտություն է. «Ձեր այդ զրպարտության համար, ես կդիմեմ դատարան, կհանդիպենք դատարանում»:

Հ.Գ. Նման կերպ, ի թիվս այլոց, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ապօրինի կերպով զրկվեց իր պաշտոնից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին