copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:18 10-09-2024

Մշակվել է կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր

Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ դրա` ծնունդների, կեսարյան հատումների փոխհատուցման ֆինանսավորման մեխանիզմները վերանայվել են: Այսուհետ առողջապահության նախարարի հրամանով` բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կենտրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր: Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր:

Փոխհատուցվելու է նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ ըստ կնոջ ցանկության էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը