copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:59 31-07-2025

Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ուսումնավարժություններ՝ Կոտայքի մարզում

Հուլիսի 29-ին Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի կողմից Կոտայքի մարզի Նոր Հաճըն խոշորացված համայնքի վարչական շենքում կազմակերպվել և անցկացվել է «Սակրավորական աշխատանքների կազմակերպում և իրականացում վարչական շենքի տարածքում՝ պայթյունավտանգ առարկայի հայտնաբերմամբ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր.

ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված սակրավորական խնդիրների լուծման ուղղությամբ

կատարելագործել հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի օղակի անձնակազմի գործնական հմտությունները՝ սակրավորական կանչերի համալիր աշխատանքների իրականացման գործում
իրազեկել համայնքապետարանի անձնակազմին և այցելուներին անվտանգ վարվելակերպի կանոնները պայթյունավտանգ առարկաներ հանդիպելիս:

Վարժանքը սկսվեց ըստ նախապես պլանավորած սցենարի. աշխատակազմի աշխատակիցն ահազանգեց 911 և հայտնեց, որ շենքում նկատել են պայթյունավտանգ առարկա: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական խումբը և Ոստիկանության պարեկային ծառայողները սահմանազատեցին տարածքը և իրականացրին հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի կանչի վայր հասնելը: Շենքում գտնվողներն այդ ընթացքում տարհանվեցին: Պայմանական դեպքի վայրում հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խմբերն անցան համապատասխան աշխատանքների իրականացմանը:

Սակրավորները պաշտպանիչ համազգեստով և սաղավարտով նույնականացրին և պարզեցին պայթյունավտանգ առարկայի տեսակն ըստ նշանակության: Հայտնի դարձավ, որ պայթյունավտանգ առարկան ձեռքի նռնակ է՝ պայթուցիչով, որի վրայից բացակայում է լծակը, ինչը շատ վտանգավոր է. սակրավորական աշխատանքների խմբի ղեկավարի հրահանգավորմամբ իրականացվեց պայթյունապաշտպանիչ վահանի բացազատում, որի միջոցով նռնակը չեզոքացվեց և բերվեց տրանսպորտային վիճակի, տեղադրվեց պայթյունապաշտպան տարայի մեջ և տեղափոխվեց հատուկ կահավորված հարթակ՝ վնասազերծման նպատակով:

Արձագանքող ուժերը ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և կազմակերպվածություն՝ հաջողությամբ իրականացնելով պայթյունավտանգ առարկայի հայտնաբերման, նույնականացման և վնասազերծման աշխատանքները։ Հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական անձնակազմի պրոֆեսիոնալ հմտություններն արդյունավետորեն համադրվեցին անվտանգ աշխատանքի ապահովման հետ, ինչը հնարավորություն տվեց շենքի տարածքում ժամանակին վերացնել վտանգը:

Նմանատիպ ուսումնավարժություններն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին