Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:20 09-09-2024

Ըստ էության. Նիկոլ Փաշինյանը պրոռուսական գործիչ է եղել ի սկզբանե. ինչու հետ կանչվեց ստորագրությունը

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի հյուրն է ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։

Նրա հետ խոսել ենք սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում ԵԽ երկրների արդարադատության նախարարների վավերացրած հռչակագրի մասին։

Այս հռչակագրով նախատեսվում է ստեղծել միջազգային տրիբունալ Ռուսաստանի պատերազմական հանցագործությունները քննելու համար՝ հիմք ընդունելով Միջազգային քրեական դատարանի որոշումները։

Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, սակայն ԱԳՆ-ից հերքում են հռչակագրին միանալը։

«ԱԳՆ-ը խոսնակն ասում է, որ մենք երբևէ մաս չենք կազմել. այդպես չէ, քիչ առաջ ես ստուգեցի, դեռևս քրեական դատարանի պաշտոնական էջում Հայաստանը համարվում է անդամ՝ 2024թ. փետրվարի 1-ից։ Եթե դու մաս ես կազմել, ստորագրում ես Հռոմի ստատուտը, այսինքն` տվյալ դատարանի հիմնարար փաատաթուղթը, ուրեմն դու պարտավորվում ես ենթարկվել։ Կարծում եմ, եթե Հայաատանը չպիտի հետևողական լիներ, ուրեմն չպիտի միանար»,- ասաց նա։

Պապյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դեպի Արևմուտք ամենահստակ քայլն այս հռչակագրին միանալն է։

Ըստ նրա` անհասկանալի է, թե ինչպես կարող էր Հայաստանը հետ կանչել իր ստորագրությունը։

«Ռուսաստանն անելու է ամեն ինչ։ Անգամ օգտագործելու է Ադրբեջանին՝ մեզ վրա ռազմական ճնշում բանեցնելու համար։

Նիկոլի համար ավելի լավ է ունենալ ոչ բարեկամ Արևմուտք, բայց ոչ թշնամի Պուտին, քան բարեկամ Արևմուտք և թշնամի Պուտին»,-նշեց Պապյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը երբեք արևմտամետ չի եղել։

«Դեպի Արևմուտք քայլերը իմիտացիա է։ Փաշինյանը պրոռուսական գործիչ է ի սկզբանե, և նրան Ռուսաստանն է բերել»,-ասաց Պապյանը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում