copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:31 28-01-2021

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՎԵԼԱՆԱԼՈՒ ԵՆ ՊՐՈՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ․ ՓԱՍՏ

«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն համարվում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը, և երկու երկրները միմյանց հետ կապված են դարավոր ամուր կապերով, վերջին շրջանում ՀՀ-ում ռուսական կողմնորոշման և պրոռուսական հայացքների ակնհայտ անկում էր նկատվում, և ընդհակառակը՝ հակառուսական տրամադրությունների ավելացման միտումներ էին արձանագրվում: Այդ ամենն, իհարկե, 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Շատ է խոսվել այն մասին, որ Արևմուտքն ամենատարբեր տեխնոլոգիաներ ու PR միջոցներ է կիրառում այն երկրներում, որոնք համարում է իր շահերի գոտին, այլ կերպ ասած՝ կիրառում է «փափուկ ուժի» քաղաքականություն։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը, կիրառվելու է նոր գործիքակազմ։ ՌԴ բարձրաստիճան շրջանակներին մոտ կանգնած թերթի աղբյուրը փոխանցել է, որ ՌԴ քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել տարածաշրջանում սեփական քաղաքականությունը էապես վերանայելու մասով, ավելի կոնկրետ՝ ՀՀ-ում նախատեսում են նոր նախագծեր իրականացնել։ Մասնավորաբար, առաջիկայում հայաստանյան տեղեկատվական դաշտում ավելանալու են պրոռուսական հարթակները, որոնք չեն թաքցնելու իրենց բուն առաքելությունը։

Չհաստատված, դեռևս սաղմնային փուլում է նաև ռուսերենով հեռուստատեսային նախագծերի, այդ թվում՝ «թոք-շոուների» և տեսակամուրջների իրականացման գաղափարը։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, շատ ավելի մեծ ծրագրեր են նախատեսվում կրթամշակութային դաշտում։ Մեր տեղեկություններով, այս մասին տեղյակ են նաև արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի շրջանակները, ինչը պարզապես հունից հանել է նրանց, ու նաև այդ հանգամանքն է պատճառը, որ վերջերս նրանք նոր թափով են սկսել հակառուսականության իրենց քարոզը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում