copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:38 07-09-2024

Արմավիրի մարզում 18-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային, ապա իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Գեորգի Հակոբյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մոնթեավան գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 15-ամյա Սերգեյ Կ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների վրաերթի ենթարկվածին Գեորգի Հ․-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը, ապա վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի փաստով Վաղարշապատի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից