copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 22:39 06-09-2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվության բաժինը։

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա ժամը 20։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ընտրանին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: