copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:59 05-09-2024

Հակառակ դատարանի որոշմանը՝ Բագրատ Եսայանին արգելում են մեկնել երկրից

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Զվարթնոց» օդանավակայնում արգելել են դուրս գալ երկրից։

«Մեկ տարի առաջ Առաջին ատյանի դատարանի որոշեց հայտնի գործը կարճել և որոշման մեջ գրված էր՝ արգելանքը՝ խափանման միջոցը վերացնել, որից հետո մենք բողոքարկել ենք, և Վերաքննիչ դատարանը ապրիլ ամսին արդարացման որոշում է կայացրել։ Հիմա ես եկել եմ օդանավակայն, որպեսզի մեկնեմ Սոչի, պարզվեց, որ իմ սեկտը փակ է, և ինձ թուլ չեն տալիս մեկնել»,- ասաց Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 10-ին ԱԱԾ աշխատակիցները բերման էին ենթարկել Բագրատ Եսայանին և տեղափոխել ԱԱԾ մեկուսարան։

Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 38-225, զանգվածային անկարգություններ, որով նախատեսված է պատիժ 3-ից 10 տարի ժամկետով, կախված մասից եւ 164-ի առաջին մասով՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը պատժվում է տուգանքով։

Նախորդ տարի Բագրատ Եսայանն արդարացվել էր։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում