Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:01 04-09-2024

Գավառում «յաշիկի» վրա տեղադրված ռուսական համարանիշներն ու վարորդի ներկայացրած հաշվառման վկայագիրը եղել են կեղծ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ քաղաքի բնակիչ 42-ամյա Արտակ Կ.-ն շրջում է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա տեղադրված ռուսական համարանիշները կեղծ են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները Գավառ քաղաքի մի քանի փողոցներում փորձում են գտնել կասկածելի «յաշիկը» ու գիշերը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ազատության փողոցում պարեկ Գալստյանը նկատում է ավտոմեքենան, որի վրա լինում են ռուսական «Е777 BA777» համարանիշները։

Պարեկին տեսնելով՝ «յաշիկավարը» փորձում է շրջանցել, սակայն պարեկը նրանից ավելի «շուստրի» է դուրս գալիս և կարողանում է կանխել նրա տեղաշարժը։

Ստուգման արդյունքում պարզվում է, որ նշված ավտոմեքենայի համարանիշները կեղծ են, իսկ վարորդ Արտակ Կ.-ն պարեկներին է ներկայացնում X համարի ՌԴ հաշվառման վկայագիր։ Ստուգմամբ պարզվում է, որ ներկայացված վկայագիրը նույնպես կեղծ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում