copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:37 04-09-2024

Մոնղոլիան բացատրել է՝ ինչու, Հռոմի ստատուտը ստորագրելով հանդերձ, չի ձերբակալել Պուտինին

Մոնղոլիայի իշխանությունները մեկնաբանել են Միջազգային քրեական դատարանի հրամանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց հրաժարվելը: Նրանք այդ քայլը բացատրել են երկրի էներգետիկ կախվածությամբ և քաղաքական չեզոքությամբ։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով երկրի կառավարության խոսնակի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան իր նավթամթերքի 95 տոկոսը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20 տոկոսը ներմուծում է հարևան երկրներից։

«Այս մատակարարումները չափազանց կարևոր են մեր գոյության և մեր ժողովրդի գոյության ապահովման համար: Մոնղոլիան միշտ պահպանել է չեզոքության քաղաքականությունը իր բոլոր դիվանագիտական հարաբերություններում», - ասել է պաշտոնյան:

Այժմ Մոնղոլիան, որը ՄՔԴ անդամ լինելով հանդերձ չի կատարել դատարանի հրամանը, կարող է ենթարկվել պատասխանատվության:

Պուտինի Ուլան Բատոր այցից առաջ Եվրամիությունը, Ուկրաինան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը, կոչ էին արել Մոնղոլիային կատարել ՄՔԴ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը