Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:18 03-09-2024

Եղեգնավան գյուղում այրվել է անասնակեր

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15։02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի 5-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկի ետնամասում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 17։28-ին: Այրվել է մոտ 220 հակ անասնակեր: