Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 18:55 30-08-2024

Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են ապահովել Եվրասիայի գավաթում

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները հաջող ելույթներ են ունենում Եվրասիայի գավաթի խաղարկությունում:

Էրիկ Առստամյանը (57 կգ), Արգիշտի Հակոբյանը, Ալիկ Կճոյանը (67 կգ) և Մարատ Միքայելյանը (71 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ, իսկ Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Դավիթ Սիմոնյանը (92 կգ) դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար։