copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:04 29-08-2024

Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ oգոստոսի 22-ից չի գրանցվել

Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցն oգոստոսի 22-ից 28-ը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Ինչպես տեղեկացրին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից, տարածաշրջանում գրանցվել է 3 և ավելի բալ ուժգնությամբ 6 երկրաշարժ։

Օգոստոսի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 27 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ
Օգոստոսի 23-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 17 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
Օգոստոսի 26-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Սադախլո գյուղից 11 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
Օգոստոսի 27-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ,
Օգոստոսի 27-ին Վրաստանում՝ Գուրջաանի քաղաքից 45 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
Օգոստոսի 28-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 39 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ. օգոստոսի 25-ին 6.5 և 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Տոնգայի Պանգայի քաղաքից, համապատասխանաբար, 76 կմ հարավ-արևմուտք և 64 կմ արևմուտք: Օգոստոսի 28-ին Սալվադորի Սանտա Տեկլա քաղաքից 79 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից