Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:35 29-08-2024

Սևանում վերջին հրաժեշտը տվեցին վրաերթից մահացած 8-ամյա աղջկան

Այսօր Սևանում վերջին հրաժեշտը տվեցին օգոստոսի 27-ին՝ վրաերթից մահացած 8-ամյա աղջկան։ Նրա հուղարկավորությունն էր։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ բոլորն են ցնցված տեղի ունեցածից։
«Այն, ինչ կատարվում է հիմա այստեղ, իրենց տանը իրական դժոխք է։ Նայում ես ու չգիտես ինչ անես, անզոր ես որևէ բան փոխել։ Թշնամուս նույնիսկ չեմ ցանկանա նման ողբերգություն»,- ասաց ընտանիքի հարազատներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ աննկարագրելի է այն մեծ ցավն ու ողբերգությունը, որ բոլորն ապրեցին լսելով այս լուրը։

Ուսուցիչներից մեկն էլ նշեց, որ դժվար է պատկերացնել, որ նա այլևս դասարան չի մտնելու, որ դատարկ է մնալու նրա նստարանը։

«Սարսափելի է՝պատրաստվում էինք նոր ուսումնական տարվան, պատրաստվում էինք դիմավորելու մեր սաներին․․․ ու նման դժբախտություն։ Դեռևս տասնամյակը չբոլորած փոքրիկի ուրախ ու թախծալի ժպիտը միշտ կմնա մեր հիշողության մեջ»,- ասաց նա։

Հարևաններից մեկն էլ նշեց, որ 8-ամյա աղջիկը զուսպ ու համեստ երեխա էր։

«Համեստ, զուսպ երեխա էր։ Նույնիսկ բարևելիս աչքերն իջեցնում էր։ Չգիտեմ ինչ ասեմ, շատ դաժան բան է։ Արցունքները խեղդում են կոկորդս, անզորությունից տեղս չեմ գտնում, բառեր չեմ գտնում։ Թող Լիանայի հոգին թևածի երկնային արքայության մեջ»,- ասաց նա։





Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևան քաղաքաի Շինարարների փողոցում վրաերթի էին ենթարկվել 2 անչափահաս հետիոտներ։

Վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել էր։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից