copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 29-08-2024

Առուշ Առուշանյանը կա՛մ հրաժարական կտա, կա՛մ ավագանին պետք է անվստահություն հայտնի

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որոնց հետ ես որպես նախարար և Պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ համաձայն չեմ, ունենք ընթացիկ դատական գործ, պետք է սպասել սեպտեմբերին նիստ է լինելու, կհասկանանք։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Առուշանյանը ենթակա է կալանավորման, թե ոչ։

«Պրոբացիայի ծառայության որոշման համաձայն՝ պարոն Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ՝ կամ հրաժարական կտա, կամ ավագանին պետք է անվստահություն հայտնի»,-ասաց նա։