Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:38 29-08-2024

Լոռու մարզում աշխատակիցները թալանել են հայտնի ընկերություններից մեկը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ. shamshyan.com

Օգոստոսի 26-ին բացահայտվել է առանձնապես խոշոր չափի գողության դեպք, որը կատարվել է Հանրապետությունում հայտնի ընկերություններից մեկից։

Ոստիկանության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նշված ընկերության անվտանգության աշխատակիցներ, Լոռու մարզի բնակիչներ 31-ամյա Գևորգ Ս․-ն, 31-ամյա Նարեկ Չ․-ն և նշված ընկերության վարորդներ, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Բադալ Ա․-ն և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Է․-ն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, այս տարվա մարտ ամսից մինչև օգոստոս նշված ընկերությանը պատկանող, Լոռու մարզում գտնվող անասնապահական խոշոր համալիրի տարածքից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի շինանյութեր և հացահատիկեղեն։

Երևանից ժամանած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները պարզել են, որ գողացված ապրանքները նշված անձինք տեղափոխել են իրենց պատկանող առանձնատներ, իսկ Նարեկ Չ․-ն հափշտակված հացահատիկեղենի մի մասը վաճառել է Լոռու մարզի բնակիչներ 35-ամյա Արտակ Ա․-ին, 30-ամյա Նորայր Ն․-ին, 33-ամյա Արիս Տ․-ին և ևս 2 հոգու, որոնց ինքնություննները ճշտվում է։

Նշված ընկերության տնօրենը արդեն հայտնել է, որ նախնական ստուգումներով պարզվել է, որ իրենց ընկերությանը պատճառվել է մոտ 7 մլն դրամի վնաս։

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ, համատեղ իրականացրել են օպերատիվ միջոցառումներ, որի արդյունքում նոր հանգամանքներ են պարզվել, որ այս տարվա մարտ ամսին Նարեկ Չ․-ն նախնական համաձայնության գալով նշված ընկերության վարորդ Կարեն Է․-ի հետ, նշված ընկերության տարածքից Նարեկ Չ․-ի հերթապահության օրերին իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով մարտից միչև հունիս շուրջ 15 անգամ, յուրաքանչյուր անգամ՝ մոտ 3 տոննա հացահատիկ են հափշտակել և վաճառել։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Նարեկ Չ․-ն, նախնական համաձայնության գալով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սմբատ Չ․-ի հետ, այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում դարձյալ իր հերթապահության օրերին նշված ընկերություն է կանչել Սմբատ Չ․-ին և նրա կողմից վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով 2 անգամ նշված ընկերությունից հափշտակել են հացահատիկ՝ յուրաքանչյուր անգամ մոտ 4 տոննա։ Հիշյալից բացի Նարեկ Չ․-ն այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նորից իր հերթապահության օրերին հացահատիկ գողանալու նպատակով իր աշխատավայր է կանչել իր ազգական, Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Միհրան Ա․-ին։ Վերջինս եղել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով և նշված ընկերության տարածքից գողացել և իր ուզած վայր է տեղափոխել 15 պարկ՝ ընդհանուր 700 կգ հացահատիկ։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ